Style Sampler

Layout Style

Patterns for Boxed Mode

Backgrounds for Boxed Mode

All fields are required.

Close Appointment form

Մեր մասին

Ծննդատունը բաղկացած է մանկաբարձական, նորածնային, գինեկոլոգիական, անեսթեզիայի և վերակենդանացման բաժանմունքներից, որոնք հագեցած են ժամանակակից, նորագույն և արդիական բուժսարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բուժսպասարկման բարձր որակ։

Ծննդատունն ունի փորձառու, բանիմաց, տարբեր երկրներում վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող, կայացած մասնագետներից բաղկացած թիմ, և յուրաքանչյուր աշխատակից իր գործի նվիրյալն է և սիրում է իր աշխատանքը։

Ծնարանն ապահովված է մոր և պտղի ներարգանդային վիճակը գնահատող ժամանակակից սարքավորումներով։ Ծնարանային սրահներն անհատական են, ծննդաբերության ժամանակ հնարավոր է ամուսնու ներկայությունը։ Լայնորեն կիրառվում է ծննդաբերության էպիդուրալ ցավազրկում։ Կիրառվում են նոր մոտեցումներ բարձր ռիսկի հղիների ծննդաբերության վարման ընթացքում, ինչը թույլ է տալիս խուսափել տարբեր մանկաբարձական բարդություններից։ Կեսարյան հատումները կատարվում են ըստ ցուցումների` հիմնականում սպինալ ցավազրկմամբ։ Հետծննդյան հիվանդասենյակներում ստեղծված են մոր և մանկան համատեղ կացության համար համապատասխան պայմաններ:

Հետծննդյան բաժանմունքի անձնակազմի աշխատանքի հիմնական սկզբունքն է ելնելով ծննդկանների անհատական կարիքներից՝ յուրաքանչյուր հիվանդին հատուկ մոտեցում և մասնագիտորեն բարյացակամ վերաբերմունք:

Ծննդկանները գտնվում են մոր և մանկան համատեղ կացության հիվանդասենյակներում: Բոլոր հիվանդասենյակներն ապահովված են փոքրիկ լողատաշտակով, փոքրիկի մահճակալով ու բարուրման սեղանով: Հիվանդասենյակներում առկա են սանհանգույց, տաք ջուր, բուժքույրերի կանչի սեղմակ, սառնարան, էլեկտրական թեյնիկ, հեռուստացույց:

Մոր և մանկան համատեղ կացությունն առավել ֆիզիոլոգիական է։ Կրծքով կերակրման ծրագրի համաձայն` նորածինը կրծքով կերակրվում է ըստ պահանջի։ Դա նպաստում է կաթնարտադրության ակտիվացմանը և արգանդի արագ կրճատմանը։ Մայրը երեխայի խնամքի և կերակրման‚ ինչպես նաև` կերակրող մոր սննդակարգի վերաբերյալ ստանում է անհրաժեշտ խորհրդատվություն։

Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցած է կարդիոմոնիտորներով, պերֆուզորներով, արհեստական շնչառության, ռենտգեն սարքավորումներով, նորածինների խնամքի համար անհրաժեշտ տաքացվող սեղաններով և կյուվեզներով։ Այստեղ իրականացվում է թոքերի արհեստական շնչառության տակ գտնվող անհաս, գերհաս և ծանր վիճակում գտնվող երեխաների խնամք ու սնուցում։ Բաժանմունքի հիմքի վրա ստեղծվել է նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի կենտրոնը։

Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում ինչպես ավանդական (որովայնահատմամբ և հեշտոցային եղանակով), այնպես էլ լապարոսկոպիկ (որովայնադիտական) եղանակով: